Ս․թ․ փետրվարի 27-ին Դուբայի «Արմանի» ռեստորանում կայացել է երկրորդ ftNFT միջազգայինմրցանակաբաշխությունը՝ ftNFT International Awards 2024-ը: Ամենամյա մրցանակաբաշխությունն իրտեսակի մեջ բացառիկ է. միավորում է NFT և բլոկչեյնաշխարհների տաղանդավոր ստեղծագործողներին՝ արվեստի, բլոկչեյն տեխնոլոգիական լուծումների, լուսանկարչության և մետատիրույթի տարատեսակնախագծերով։
Այն մեկնարկել է այս տարվա փետրվարին հետևյալփուլերով՝ 1. մրցույթի անվանակարգերի ներկայացում, 2. հանրային քվեարկության փուլ։ Հաղթողները որոշվել են բլոկչեյնի վրա տեղիունեցած հանրային քվեարկության արդյունքների, ժյուրիի դիտարկումների, ինչպես նաև ftNFT.com հարթակում գրանցված նախորդ 12 ամսվատվյալների հիման վրա։
ftNFT միջազգային մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողներն են՝
●Fastexverse-ում լավագույն տիրույթ՝ «Casa Barbershop»
●Արհեստական բանականության կիրառմամբ լավագույն NFT արվեստի նմուշ՝ Fabin Rasheed«Dreamcatcher»
●Լավագույն լուսանկարչական NFT հավաքածու՝«Justin Aversano for Twin Flames»
●Ամենաշատ վաճառված հավաքածու՝ AmritaSethi «AR SoundBYTE»
●Լավագույն նորարարական NFT հավաքածու՝ Anna Chekh «Create Your Own NFT»
●Լավագույն անիմացիոն NFT նախագիծ՝ «VillaSufia for «Majles» Series»
●NFT հայտնություն՝ Choen Lee (մրցանակնստացել է պարոն Wu-ն)
●«Հանդիսատեսի համակրանք» մրցանակ՝ «The Trillionaire Clothing»
●Լավագույն առևտրի կենտրոն Fastexverse-ում ՝«Al Wasl Football Club»
●Metaverse լուծումներով ուշագրավ նախագիծ՝«Commercial Bank International» (CBI)
●NFT-ի լավագույն կիրառություն գեղեցկությանոլորտում ՝ Lana Tarek
●Լավագույն նորարարություն ազատառևտրային գոտում ՝ RAK DAO
●Լավագույն Web3 ակադեմիա՝ Unbox Institute
●Լավագույն մեդիա նախագիծ՝ «The TrillionaireLife»
●Bahamut բլոկչեյնի վրա ստեղծված լավագույն խաղ՝ Blockstars-ի «Super First»-ը
●Ամենանորարարական DApp՝ Bahamut բլոկչեյնիվրա՝ «Letter to Mr. First»
●Լավագույն ֆիջիթըլ NFT ՝ mzijart «Circle of Life»
●Լավագույն NFT նախագիծ նորաձևությանոլորտում ՝ SOL3MATES for «SIROCCO 1»
●Լավագույն արվեստի ցուցադրություն ֆիջիթըլսփեյսում՝ Magda Malkoun «Metamorphosis»
●Լավագույն AKNEYE ստեղծագործող՝ EllenSheidlin
●Տարվա լավագույն NFT նախագիծ՝ «Realm ofHistoria»
Հավելենք, որ ԱՄԷ-ի թվային աշխարհում հաջողված Web3 նախագծերը խրախուսելու նպատակով առանձնացվել է ևս մի քանի հատուկ անվանակարգ։
Մրցանակաբաշխությունն արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է NFT և թվային արվեստի կենտրոններից մեկում՝ Դուբայում։
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…