Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK – World Central Kitchen) հասարակական կազմակերպության 7 աշխատակիցներ, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդել է Reuters գործակալությունը։
Զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։
Ըստ հրապարակման՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգմանը, ավտոշարասյանը հարվածել են պահեստից դուրս գալուց հետո, որտեղ նրանք բեռնաթափել են ծովային ճանապարհով Գազայի հատված մատակարարված ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն։
Իսրայելը հայտարարել է, որ հանգամանալից ուսումնասիրություն է կատարում ամենաբարձր մակարդակով՝ պարզելու, իրենց բնութագրմամբ, այդ «ողբերգական միջադեպի» հանգամանքները։
ՄԱԿ-ը և այլ միջազգային կազմակերպություններ Իսրայելին մեղադրել են բյուրոկրատական ընթացակարգերի միջոցով Գազայի հատված հումանիտար օգնության մատակարարումները խոչընդոտելու և սնունդ մատակարարող ավտոշարասյուների անվտանգությունը պատշաճ կերպով չապահովելու համար։
Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…
Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…