Բրյուսելում կայացած ճեպազրույցում, ըստ Barron’s լրատվական հարթակի, ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է.
«Մենք անհանգստացած ենք Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի դիվանագիտական շենքերին Իսրայելի ենթադրյալ հարվածից: Մեր դիրքորոշումն այն է, որ այս չափազանց պայթյունավտանգ տարածաշրջանային իրավիճակում հույժ կարևոր է դրսևորել զսպվածություն, քանի որ տարածաշրջանում հետագա էսկալացումը չի համապատասխանում որևէ մեկի շահերին»։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին ու Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ:
Իր հերթին Al Hadath հեռուստաընկերությունը հայտնել է, որ փլատակներից դուրս է բերվել ևս մի քանի հոգու մարմին, և հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 11-ի։ Բացի ԻՀՊԿ-ի 7 զինվորականներից, ըստ հեռուստաալիքի, 3-ը Սիրիայի քաղաքացիներ են, ևս մեկը՝ լիբանանցի։
Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ…
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել…
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղերձը Դիվանագետի օրվա կապակցությամբ. 1992 թվականի մարտի 2-ին, երբ նորանկախ…
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ գյուղ՝…
Դոնալդ Թրամփի վարչակազմը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահի հետ հարաբերությունները բարելավելու…
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության…