Թուրքիայի մի շարք քաղաքներում, դրանց թվում՝ Հաքքարիում, Իզմիրում և Վանում, անկարգություններ են սկսվել այն բանից հետո, երբ Վան նահանգի ընտրական հանձնաժողովն ընդդիմության թեկնածու, DEM պրոքրդական կուսակցության անդամ Աբդուլլահ Զեյդանին հանեց ընտրացուցակից։ Դրան հետևեցին ոստիկանության հետ բախումներն ու ձերբակալությունները:
Սիիրտում մի խումբ ցուցարարներ հավաքվել են DEM կուսակցության կենտրոնակայանի դիմաց և երթով շարժվել դեպի հրապարակ՝ անտեսելով հավաքը կենտրոնակայանի տարածքով սահմանափակելու ոստիկանության պահանջը: Անվտանգության ուժերի և ցուցարարների միջև ծեծկռտուք է սկսվել, որի հետևանքով ձերբակալվել է 4 մարդ: Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Դիարբեքիրում, Բաթմանում, Բիթլիսում, Շիրնակում և Իզմիրում: