Լրահոս 24/7

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը

Օրերս «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և ԲՏԱ պաշտոնատար այլ անձինք։

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությանը «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության մուտքի մոտ դիմավորել են «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Վիգեն Բադալյանը և Ռոման Բադալյանը, «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Fastex-ի գլխավոր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և այլք։

Նրանց ուղեկցությամբ ԲՏԱ նախարարը շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում, եղել «Ֆասթ Բանկ» ՓԲԸ, «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ, «Ֆասթ Մեդիա» ՍՊԸ, ինչպես նաև «Ucraft»-ի, «Hoory»-ի, «CreedRoomz»-ի գրասենյակներում, ծանոթացել ընթացիկ և զարգացման ծրագրերին։

Նախարարին ներկայացվել են «ՍոֆթԿոնստրակտ» ընկերության գործունեության ուղղությունները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի ավելի քան 15 երկրում։

Նշվել է, որ առաջատար տեխնոլոգիաների արտադրությամբ և տարածմամբ զբաղվող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնագիտացած է, մասնավորապես, ծրագրային ապահովման, ֆինանսական ծառայությունների մատուցման, Web3 նախագծերի խթանման, արհեստական բանականության և մետատիրույթի գործիքակազմի մշակման և բազմաթիվ այլ ուղղություններով։

Անդրադարձ է եղել Fastex էկոհամակարգին և այդ շրջանակում իրականացվող թվային փոխակերպման գործընթացին։

Հաջորդիվ կայացած քննարկմանը կողմերը մտքեր են փոխանակել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների բնավագառում փոխգործակցության հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է պետություն-մասնավոր ակտիվ գործընկերությունը։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

3 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

4 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

4 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

4 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

4 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

5 hours ago