

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է փոխնախարարի պաշտոնում Լևոն Հակոբյանի նշանակմանը, գրել է Radar Armenia-ն։
Հակոբյանը փոխնախարարի պաշտոնից ազատվել էր Արսեն Թորոսյանի օրոք, բայց հիմա վերանշանակվում է․ հարցին՝ սա նախկին ու ներկա նախարարների միջև հակասության արդյունք չէ՞, Ավանեսյանը պատասխանել է. «Պարոն Հակոբյանը իր դիմումի համաձայն է ազատվել․ այստեղ որևէ խնդիր չկա։ Լինում է, երբ մարդն ազատվում է աշխատանքից, հետո որոշ ժամանակ անց նշանակվում պաշտոնի»։
Ավանեսյանը նշել է, որ Հակոբյանը վերջին ամիսներին եղել է իր խորհրդականը. «Հաշվի առնելով նրա կատարած աշխատանքն այս ընթացքում՝ գնահատել եմ, որ իր գիտելիքներն ու փորձառությունն այս պահին մեզ անհրաժեշտ են»։
Նախարարը նաև շեշտել է, որ առաջնորդվում է իր օրակարգով և առողջապահության համակարգի բարելավման հեռանկարով։ Հարցին՝ ինչո՞ւ է Արսեն Թորոսյանն իրեն միշտ թիրախավորում, նա ասել է, որ նման բան չի նկատել․ «Գրառումներին հետևում եմ, գործընկերային են։ Լինում են քննադատություններ, որն էլի շատ նորմալ է»։
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…