Թուրքիայի ազգային անվտանգության նորացված ռազմավարությունը հաստատման կներկայացվի մինչև տարեվերջ: «Կարմիր գրքի» շնորհանդեսը տեղի կունենա ապրիլի 4-ին՝ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, հայտնել է «TRT» հեռուստաալիքը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է փետրվարին թարմացնել ազգային անվտանգության ռազմավարությունը՝ հաշվի առնելով միջազգային նոր մարտահրավերներն ու սպառնալիքները: Վերջին անգամ ռազմավարության արմատական փոփոխություններ էին կատարվել 2019 թվականի սեպտեմբերին։