Լրահոս 24/7

ԶՈՒ շտաբի պետերի նիստին մասնակցել է ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցում են Մոսկվայում ընթացող գլխավոր շտաբների պետերի կոմիտեի նիստին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Նիստի ընթացքում Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել․ Ղազախստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է նշանակվել Սուլթան Քամալետդինովը, իսկ Ղրղզստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ է դարձել Ռուսլան Մուկամբետովը։

Գերասիմովը ներկայացրել է նաև նիստի մյուս մասնակիցներին` Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիև, ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ Արտակ Տոնոյան, Բելառուսի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության առաջին փոխնախարար Վիկտոր Գուլևիչ, Տաջիկստանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էմոմալի Սոբիրզոդա, Ուզբեկստանի պաշտպանության առաջին փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Շուհրատ Խալմուհամեդով։

Նիստի մասնակիցները քննարկել են անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի ժամանակակից մեթոդները և  հատուկ ռազմական օպերացիաների ժամանակ ականազերծման փորձը։ 

Նիստի մասնակիցները որոշումներ են ստորագրել՝ ուղղված ռազմական ոլորտում բազմակողմ համագործակցության համակարգի զարգացմանը։

Թիվ 1

Recent Posts

AI ռոբոտները կարող են օգնել Ճապոնիայի ծերացող բնակչության խնամքին

Արհեստական բանականությամբ աշխատող ռոբոտները կարող են խնամել ծերերին։ Նրանք կարող են ծերերի տակդիրները փոխել կամ,…

21 minutes ago

Մոսկվայում անցկացվում է Aeroflot Open 2025 միջազգային մրցաշարը

Մարտի 1-ից 6-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացվում է «Aeroflot Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: «Aeroflot…

1 hour ago

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Մարտի…

2 hours ago

Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…

3 hours ago

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

4 hours ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

4 hours ago