Առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված էին «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները» և «Անցում էլեկտրոնային դեղատոմսի» թեմաները, հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ընդգրկված հարցերը հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում շատ կարևոր են. «Առողջության համապարփակ ապահովագրության հիմքում բնակչության առողջության պահպանումն է, առողջապահական ծախսերի արդյունավետությունը, որը կնպաստի բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացմանը, ինչպես նաև` բժշկական տուրիզմի զարգացմանը և ոլորտում իրականացվող ներդրումների աճին»:
Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման օրենսդրական կարգավորումները, փաթեթում ներառված ծառայությունները, ծախսերի հաշվառման սկզբունքները ներկայացրել է առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը՝ ընդգծելով, որ ծառայությունների փաթեթի առանցքում սքրինինգային հետազոտություններն են:
Նախարարը հավելել է, որ ապահովագրությունը նաև կնպաստի բժշկական ծառայությունների որակի բարելավմանը:
Ներկայացնելով էլեկտրոնային դեղատոմսի գործարկման ընթացքը` Դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանն անդրադարձել է էլեկտրոնային դեղատոմսով բաց թողնվող դեղերի ցանկին, դրանց դասակարգմանը, գրանցմանն ու դուրսգրմանը: Մասնագետը նշել է, որ գործիքը էականորեն կնվազեցնի ռիսկերը` դեղերը չարաշահելու կամ անօրինական նպատակներով կիրառելու տեսանկյունից:
Խորհրդի անդամներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել համապարփակ ապահովագրության փաթեթի տրամաբանության մեջ բնակչության, հատկապես խոցելի խմբերի համար առողջապահական ապահովագրության հասանելիության, վերարտադրողական առողջության, նաև` տղամարդու, հոգեկան առողջության և կախվածության, ինչպես նաև` 3 կարևոր կոմպոնենտի` սրտանոթային, օնկոլոգիական և շաքարային դիաբետի հիվանդությունների վերաբերյալ: Անդրադարձել են նաև Էլեկտրոնային դեղատոմսի թափանցիկ և օպտիմալ կառավարմանը, հաճախ հնչող հարցերին:
Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահ Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին կառուցողական, ակտիվ և արդյունավետ քննարկման համար:
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…