Այսօր ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել ընդլայնված հանդիպում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրագույն ղեկավար կազմի, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի տնօրինության, բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների և մասնավոր կազմակերպությունների միջև։
Հանդիպմանը ներկա են գտնվել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա․ Քոչարյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա․ Խաչատրյանը, հանձնաժողովի անդամներ Վ․ Ալեքսանյանը, Վ․ Գաբրիելյանը, Հ․ Սարգսյանը, հանձնաժողովի փորձագետ Վ․ Ավետիսյանը, ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ՝ գեներալ-լեյտենանտ Է․ Ասրյանը, ԳՇ պետի տեղակալ՝ գնդապետ Ա․ Երոյանը, ՀՀ ԶՈՒ ԱԹՍ վարչության պետ՝ գնդապետ Կ․ Փիլիպոսյանը, ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ղեկավար՝ գնդապետ Ա․ Մանգասարյանը, ՀՀ ՊՆ Վ․ Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ՝ գնդապետ Ա․ Հովհաննիսյանը, ՀՀ ԲՏԱ նախարարության ռազամարդյունաբերության կոմիտեի նախագահ Ա․ Մեհրաբյանը և այլք։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության և պետության աջակցության մեծացման, ԱԹՍ-երի արտադրության խթանման, գիտելիքահեն տնտեսության ստեղծման նպատակով միջազգային առաջատար փորձի ուսումնասիրման, Հայաստանի ռազմական ավիացիան և ռազմարդյունաբերությունը միջազգային չափորոշիչներին համապատասխանեցման և հարակից այլ հարցեր։ Գնդապետ Ա․ Հովհաննիսյանը ներկաներին զեկույցի տեսքով ներկայացրել է տվյալ ոլորտի կատարելագործման ուղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նշել են ոլորտային ցուցանիշների բարելավմանն ուղղված իրենց պատկերացումները, ինչպես նաև ոլորտային օրենքների մշակման հարցում աջակցելու պատրաստակամություն հայտնել:
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…