Այլ աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում նման հանդիպումը կարող էր օգտակար լինել ՀՀ-ին, ասել է Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպմանը։
«Բայց հիմա, երբ այդպիսի առճակատում կա՝ Արևմուտք–ՌԴ, այդպիսի հանդիպումը, վստահաբար, բերելու է այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում»,- ասել է նա։
Ըստ նրա՝ լուրեր են շրջում, թե, իբր, ՀՀ-ին գումար են խոստանալու. «Բայց Հայաստանի ակնկալիքն այդ հանդիպումից պետք է լինի խնդրել ԵՄ-ին ու ԱՄՆ-ին՝ ռեալ օգնել վերականգնել ՀՀ սուվերեն տարածքը։ Պետք է խնդրել, որպեսզի ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները։ Պետք է խնդրել, որպեսզի օգնեն վերականգնել արցախահայության իրավունքները։ Իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի ՀՀ-ում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի ՀՀ-ում քաղբանտարկյալներ չլինեն, որպեսզի ՀՀ-ում իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, ոչ թե ընտրողական և ոչ իրավաչափ միջոցներով հաշվեհարդար տեսնեն»։
Հարցին՝ պե՞տք է ՀՀ-ն ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնի, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ոչ, իհարկե»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը…
Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…
Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…
Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…
Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…