

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը ֆեյբուքյան իր էջում կոչ է արել աշխարհին շարունակել հետևել Հարավային Կովկասում զարգացող իրադարձություններին և աջակցելով Հայաստանին՝ վստահ լինել, որ ոչ ոք չի հանդուրժի ու թույլ չի տա Ադրբեջանին սրել իրավիճակը տարածաշրջանում, հաղորդել է «Արմենպրես»-ը։
«Հանգստյան օրերին ադրբեջանական զինվորականները կրկին մի քանի անգամ գնդակոծել են հայկական սահմանային դիրքերը։ Այս վարքագիծը կարծես խառնուրդ է այն բանի, որ կռվարարը ցանկանում է ցույց տալ իր ուժն ու ռազմավարությունը պատասխան հրահրելու համար, որն այնուհետև կարող է օգտագործվել որպես արդարացում ավելի մեծ բռնության համար: Որքան էլ դա դատապարտելի թվա, ես հիմա մեծ թեթևություն եմ զգում, որ իրավիճակը չի վատացել։ Երեքշաբթի օրը խորհրդարանի մի քանի գործընկերների հետ քննարկելով իրադարձությունների զարգացումը՝ ես նրանց ասացի, որ վախենում եմ` Ադրբեջանը երեք օրվա ընթացքում կհատի սահմանները։ Դա տեղի չունեցավ․․․ դեռևս։ Արտաքին աշխարհը պետք է շարունակի հետևել Հարավային Կովկասին, աջակցի Հայաստանին և համոզվի, որ Ադրբեջանի կողմից էսկալացիան չի հանդուրժվի»,- գրել է Հելսբորնը՝ հավելելով, որ չի կարելի ակնկալել, որ բռնակալ Ալիևը ինչ-որ բանից զերծ կմնա հոգևոր բարությամբ։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…