Լրահոս 24/7

Փաշինյանն անդրադարձել է ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը։ Նրա խոսքով, Ադրբեջանի կանխավարկածով՝ ՀՀ-ն պետք է սեփական երկիրը պաշտպանելու ընդունակ բանակ չունենա.

«Մարտունակ բանակ ունենալը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։ Մյուս կողմից մենք էլ ենք կարծում, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սադրելը լավ տեղ չի կարող տանել։ Բայց իրականությունն այն է, որ մենք չենք ուզում Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։

Իսկ եթե Ադրբեջանն այդպես չի մտածում, մենք այս դեպքի համար առաջարկ ունենք՝ ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, իրականացնել զորքերի հայելային հետքաշում սահմանային գծից, ինչը կլուծի Ադրբեջանի բարձրաձայնած 4 գյուղերի և մեր 31 գյուղերի հարցերը։

Իրականացնել սահմանային հատվածների ապառազմականացում և ամբողջ սահմանի պահպանությունը հանձնել սահմանապահ զորքերին՝ ՊՆ ստորաբաժանումները ետ տանելով դեպի մշտական տեղակայման վայրեր»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի կողմից այդ առաջարկներն անարձագանք են մնում.

«Հույս ունենք դրական արձագանք ստանալ խաղաղության պայմանագրի մեր 8-րդ խմբագրմանը, որ Ադրբեջանին է փոխանցվել մարտի 14-ին»։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

16 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

17 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

18 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

19 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

19 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

19 hours ago