

Հայաստանի բլոկչեյն էմբասիում շարունակվում են Fastex-ի տեղեկատվական հանդիպումները Web3 ոլորտի ևնորարարական թվային տեխնոլոգիաների վերաբերյալ: Ապրիլի 6-ին ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցելտեղեկատվական չորրորդ հանդիպումը, որը նվիրված էր ժամանակակից արվեստ-բիզնես կապերին:
Թեմայի առնչությամբ ելույթներով են հանդես եկել Անահիտ Մարգարյանը, Ստեփան Հարությունյանը և ՍերգեյԹանթուշյանը։
Անահիտ Մարգարյանը մանրամասներ է ներկայացրել Funky Bunch Studio նախագծի վերաբերյալ: Նշվել է, որհայ նկարազարդողներին ներկայացնող այս նախագիծը մեծ հաջողություններ է գրանցել՝ ճանաչում ձեռք բերելովերիտասարդ արվեստագետների շրջանում:
Ստեփան Հարությունյանը խոսել է ftNFT հարթակի մասին՝ նշելով, որ այն կարճ ժամանակում կարողացել էմիավորել բազմաթիվ ստեղծագործողների, ովքեր ստեղծում են NFT-ներ և վաճառում են այս հարթակում:
Նա նաևանդրադարձել է ftNFT հարթակում գրանցվելու քայլերին, ինչպես նաև NFT ստեղծելու և բլոկչեյնում դրանքտեղադրելու՝ մինթինգի գործընթացին:
Իսկ Սերգեյ Թանթուշյանը ներկայացրել է վերջերս թողարկված Ցերեբրում Ինտելեկտուս արվեստի դասընթացը, որըմշակվել է երիտասարդ արվեստագետների համար: Այս դասընթացի շրջանակում երիտասարդները ձեռք են բերումհմտություններ, թե ինչպես ստեղծել NFT-ներ և առևտրայնացնել դրանք արվեստ-բիզնես կապակցման միջոցով:
Հաջորդիվ խոսնակները մասնակցել են արվեստին, բիզնեսին և դրանց միաձուլման հնարավորություններին նվիրվածպանելային քննարկմանը, որին ներկա էին արվեստագետներ, էնտուզիաստներ և սկսնակ ստեղծագործողներ, այդթվում՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողներ։
Քննարկումը շարունակվել էհարցուպատասխանի ձևաչափով, հնչել են հարցեր արվեստում բիզնես նախագծերի կայացման, թվայնացման,անհրաժեշտ մասնագիտական հմտությունների ձեռքբերման, NFT արտիստների գործունեության դժվարությունների ևհաջողությունների վերաբերյալ:
Հայաստան բլոկչեյն էմբասիում անցկացվող հանդիպումները շարունակական են, որոնց հետևելու համարանհրաժեշտ է այցելել Fastex Meet Up և ftNFT.am պաշտոնական էջեր:
***
Fastex-ն արագ զարգացող web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայականհնարավորություններ և հարմարավետ միջավայր` առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը,
Fastex Pay կրիպտովճարային միջոցը,
Fastexverse վիտուալ 3D իրականությունը և իր NFT առևտրայինհարթակը՝ ftNFT Marketplace-ը, ֆիջիթալ տարածքներով:
Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալիմիջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝մշտապես հետևելով առկա կանոնակարգերին:
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…