Լրահոս 24/7

Օրսկի գրեթե 7 հազար բնակելի շենք հայտնվել է ջրի մեջ, մոտ 2500 մարդ տարհանվել է

Արդեն չորրորդ օրն է՝ ապրիլի 5-ի երեկոյից, Օրենբուրգի շրջանի Օրսկ քաղաքի մի քանի շրջանն ամբարտակի փլուզման պատճառով հեղեղվել է ջրով։

Ապրիլի 9-ի առավոտվա դրությամբ քաղաքի գրեթե 7 հազար բնակելի շենք հայտնվել է ջրի մեջ, մոտ 2500 մարդ տարհանվել է։ Կիրակի՝ ապրիլի 7-ին, տարածաշրջանում արտակարգ դրությունը դաշնային կարգավիճակ է ստացել։

Օրսկի բնակիչներին վրդովել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հայտարարությունը, ըստ որի տարհանման մասին հայտարարվել էր մեկ շաբաթ առաջ։ «Մարդիկ որոշումներ չէին ընդունում, կարծում էին, որ դա կատակ է, այստեղ կատակ չկա»,- ասել է նա:

Ural.56 պարբերականը նշում է, որ Օրսկից բնակչության տարհանման մասին հայտարարվել է միայն ամբարտակի փլուզումից հետո, իսկ մինչ այդ քաղաքաբնակները համոզված էին, որ այն կարող է դիմակայել վայրկյանում ավելի քան 2 հազար խորանարդ մետր արտահոսքին։ Պարբերականը հնարավոր է համարել, որ ԱԻՆ ղեկավարը Օրսկը շփոթել է Օրենբուրգի հետ։

Օրսկի բնակիչներին վրդովել է նաև կորուստների դիմաց վճարումների չափը: Այն բարձրացնելու պահանջով ապրիլի 8-ի երեկոյան նրանք ցույց են անցկացրել քաղաքի վարչակազմի շենքի մոտ։

Հեղեղումներից տուժածները պահանջել են ավելացնել վճարումները։

Իշխանությունները խոստացել են վճարել 50 հազար ռուբլի՝ գույքի մասնակի կորստի համար, իսկ 100 հազար՝ լրիվ կորստի։ Մարդիկ այդ գումարները չափազանց փոքր են համարել իրենց կորուստների համեմատ։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

3 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago