«Ի պատասխան Կիևի վարչակարգի՝ Ռուսաստանի նավթագազային արդյունաբերությանը և էներգետիկ օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, այս գիշեր Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը լայնածավալ հարված են հասցրել բարձր ճշգրտության օդային և ծովային զենքերից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով՝ ընդդեմ Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների։ Հարվածի նպատակներն իրականացվել են, բոլոր օբյեկտները խոցվել են»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ ուկրաինական վառելիքաէներգետիկ համալիրների դեմ ռուս զինվորականների պատասխան հարվածների արդյունքում Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումների մատակարարումը դժվարացել է։
«Արդյունքում խաթարվել է ուկրաինական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների աշխատանքը, խափանվել է ռեզերվների տեղափոխումը մարտական շրջաններ, և խափանվել է վառելիքի մատակարարումը Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներին և զորամասերին», – հավելել է գերատեսչությունը։

















