Ուկրաինան ԱՄՆ-ի հետ համաձայնագիր է կնքել, որի շրջանակներում 138 մլն դոլար կստանա հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի արդիականացման համար, հայտնել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
Համաձայնագիրը ստորագրվել է երեկ՝ ապրիլի 11-ին։ Դիվանագետի խոսքով՝ հատկացվող միջոցները կօգնեն Ուկրաինային պահպանել ՀՕՊ-ի աշխատունակությունը «էներգահամակարգի և ուկրաինացի ժողովրդի վրա Ռուսաստանի չդադարող հարձակումների պայմաններում»: