Լրահոս 24/7

ԱՄՆ-ը չի կարող հաստատել, որ Իրանն այսօր կհարվածի Իսրայելին

Միացյալ Նահանգները դեռևս տեղեկություն չունի, որը կհաստատի, որ իրանական հնարավոր պատասխան հարվածը Իսրայելի շահերին կարող է տեղի ունենալ ապրիլի 12-ին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչի խոսքերն Al Jazeera-ին:

«Մենք շարունակում ենք վերահսկել իրավիճակը, և հաղորդագրություններն այն մասին, որ Իրանն այսօր հարվածելու է Իսրայելին չի կարող հաստատվել», – ասել է խորհրդի ներկայացուցիչը:

Նրա պնդմամբ՝ «ԱՄՆ-ն ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իսրայելի անվտանգությանը, ներառյալ. իրանական սպառնալիքների հարցով»:

Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։

Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունը Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի հրթիռակոծությանը, որպեսզի չհրահրի լարվածության սրացում:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

8 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

9 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

10 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

10 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

12 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago