Լրահոս 24/7

ԼՂ-ում տեղի ունեցածը հայերի էթնիկ զտում է. իտալացի պատգամավոր

Պետք է մշտապես հիշել, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է:

Նման ձևակերպմամբ է Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Լեգա կուսակցության ներկայացուցիչ Պաոլո Ֆորմենտինին արձագանքել եվրատլանտյան հանրությանը Հայաստանի լիարժեք ինտեգրման հնարավորության մասին իր հարցին՝ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Ջորջո Սիլլիի հնչեցրած պատասխանին:

«Ակնկալում ենք, որ Իտալիան լիարժեք աջակցություն կտրամադրի եվրատլանտյան համայնքին Հայաստանի ինտեգրմանը։ Եվ դա իսկապես ավելին է, քան զուտ ակնկալիք: Մենք մշտապես կշարունակենք պնդել դա, քանի որ ինչպես արդեն նշել ենք, Իտալիան առևտրային և էներգետիկ ոլորտներում ամուր կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ մենք պետք է մի ողջ ժողովրդի թողնենք ճակատագրի քմահաճույքին։

Պետք է մշտապես հիշել այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, քանի որ այն, ինչ պարզապես, պարզունակ ձևով բնորոշվում է որպես այսպես կոչված «վտարում ադրբեջանական հողերից»՝ այնտեղ հազարամյակներ շարունակ ապրած հայերի էթնիկ զտում է: Այլ կերպ չենք կարող որակել տեղի ունեցածը։

Անհրաժեշտ է գիտակցել սա: Շատ լուծումներ կարող էին լինել։ Սակայն, դա հաշվի չառնվեց և այսօր Լեռնային Ղարաբաղում այլևս հայեր չկան»,- հայտարարել է Պաոլո Ֆորմենտինին։

Բանախոսը հատուկ ընդգծել է՝ իրենք ակնկալում են, որ պետք է ապահովվի այդ տարածաշրջանի պատմամշակութային ժառանգության, հայկական եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների պաշտպանությունը, որպեսզի դրանք նույնպես չվերացվեն:

«Եվ այս ամենը՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի՝ ապրիլի 24-ին նախօրեին:

Սա իսկապես հարգանքի տուրք է խաղաղությանը: Համոզված եմ և հուսով եմ, որ դա լինի իսկական խաղաղություն, որը կհարգի պատմական տարածքները, պատմամշակութային ժառանգությունն ու ժողովրդի իրավունքները։ Մենք այս ամենը չպետք է մոռանանք Ադրբեջանի հետ մեր ամենօրյա հարաբերություններում:

Եվ եթե մենք Հայաստանի պարագայում նկատել ենք առաջընթաց դեպի Եվրամիություն և նոր երկխոսություն (ինչպես նշեց Ստոլտենբերգը) ՆԱՏՕ-ի հետ, ապա պետք է ասենք նաև, որ, ըստ որոշ դիտարկումների, հավանաբար հակառակն է տեղի ունենում Հայաստանի հետ սահմանակից երկրում»,- իր ելույթն այսպես է ավարտել Պաոլո Ֆորմենտինին։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

7 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

9 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

9 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

10 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

11 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

13 hours ago