Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցից հետո չեղարկել է Իրանի դեմ պատասխան հարվածը, գրել է Radar Armenia–ն` վկայակոչելով New York Times-ին:
Ըստ հրապարակման, Իսրայելի ռազմական կաբինետի մի քանի անդամներ կողմ են եղել պատասխան հարված հասցնելուն, սակայն, քանի որ Իրանի հասցրած հարվածները լուրջ վնասներ չեն պատճառել, նաև Բայդենի հետ Նեթանյահուի զրույցից հետո որոշել են հրաժարվել հակահարձակումից։

















