Ճապոնիան ամրապնդում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և մտադիր է դա շարունակել ապագայում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասված է Ճապոնիայի արտաքին քաղաքական գերատեսչության հրապարակած ամենամյա զեկույցում։
Վերջին տարիներին Ճապոնիան ակտիվորեն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան արդեն երկու անգամ մասնակցել է դաշինքի գագաթնաժողովներին։ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գործում է Ճապոնիայի մշտական ներկայացուցչությունը։

















