Մեզ համոզեք, որ դա մեզ պետք է, բացարձակ չեք համոզում, ոչ մի փաստարկ չունեք. եվրոպացի պաշտոնյաներին Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման ժամանակ, իր խոսքով, այսպես է դիմել ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը: Այս մասին նա նշեց՝ հանդիպելով ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներին:
«Նրանք ոչ մի համոզիչ փաստարկ չբերեցին, թե ինչու պետք է վավերացնի Հայաստանն այդ կոնվենցիան»,- հավելեց Պետրոսյանը: Նա պատմեց, որ ինքը պատվիրակներին ուղղել է մի շարք հարցեր, որոնց պատասխանել չեն կարողացել: «Մենք նախ հարցրինք՝ ՀՀ-ի օրենսդրության մեջ կա՞ բաց, որը հնարավոր է լրացնել միայն այդ կոնվենցիայի միջոցով: Ոչ մի փաստարկ: Երկրորդ՝ կա՞ որեւէ ենթադրյալ՝ բռնության ենթարկված կին, դիմել է ոստիկանություն կամ դատախազություն, և բռնության փաստն առկա է եղել, բայց քրեական գործի հարուցումը մերժվել է համապատասխան իրավադրույթի բացակայության պատճառով: Եվ ես վստահ եմ, որ նման բան չի եղել, որովհետև ՀՀ գործող քրեական օրենսգիրքը ամբողջությամբ վերցրել է այդ սպեկտրը: Չկա այդպիսի արարք, որ քրեական օրենսգրքով նախատեսված չլինի, որ դրա համար էլ մենք պիտի կոնվենցիա վավերացնենք»,- ասաց նա:
Շարունակությունը՝ armtimes.com
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…
Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…
Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…
Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…
Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…