«Թրամփն ուզում է, որ Էրդողանն այցելի ԱՄՆ»․ Թուրքիայի նախագահի խոսնակ

 

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է, որ նախագահ Էրդողանին ուղարկված ԱՄՆ այցելելու հրավերն իրականացվի: Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի ստորին` Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայում ռազմագործողություն իրականացնելու պատճառով Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ օրինագիծ էր ընդունել:

Այդ կապակցությամբ Էրդողանը հայտնել էր, որ Թրամփի հրավերով` նոյեմբերի 13-ին նախատեսվող հանդիպման շուրջ դեռևս որոշում չի կայացրել և «որոշ հարցականներ կան»:

Իբրահիմ Քալընը նկատել է, որ Թրամփն ամեն անգամ Էրդողանի հետ հանդիպումից հետո արդեն երկու-երեք անգամ է կրկնում է, որ որոշել է զորքերը դուրս բերել Սիրիայից և հավելել. «Համակարգը (ԱՄՆ) ինչ-որ ձևով քայլեր կատարեց, որ ի չիք դարձնի նախագահի (Թրամփի) այդ խոսքերը»:

Ներկայացուցիչների պալատում ընդունված Թուրքիայի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որոնք առնչվում են Էրդողանի ընտանիքին և նախարարներին, Քալընը նշել  է.«Շատ անմակարդակ դրսևորումներ են և անձերի դեմ ուղղված գործողություններ»:

editors

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

11 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

11 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

12 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

12 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

12 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

13 hours ago