Վրաստանի ֆուտբոլի հավաքականի ներկայացուցիչների մի մասն արձագանքել է Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ անցկացվող զանգվածային ակցիաներին:
Զիվզիվաձեն սոցիալական ցանցի իր էջում գրել է.
«Օրինակ, ես կլինեմ։ Չկա Ռուսաստան, Վրաստանի ճանապարհը դեպի Եվրոպա է։
Հ.Գ. Թող ինձ ոչ ոք շնորհակալություն չհայտնի, քանի որ ես ասում եմ այն, ինչ պետք է ասի յուրաքանչյուր վրացի»:
Ֆուտբոլիստ Գեորգի Չակվետաձեն «Instagram»-ում հրապարակել է Վրաստանի և Եվրամիության դրոշների լուսանկարը և մակագրել այն «Վրաստանը՝ Եվրոպայում»:
Նույնն արել է նաև հավաքականի մեկ այլ խաղացող՝ Ջաբա Կանկավան։ Գրառման մեջ նա նաև հայհոյել է Ռուսաստանին:
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքի՝ օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագծի քննարկումը Վրաստանի խորհրդարանում կշարունակվի այսօր՝ ապրիլի 17-ին:
Վրաստանի բոլոր միջազգային գործընկերները Թբիլիսիին կոչ են արել հրաժարվել օրինագծի հաստատումից, որը կրկին ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Անցյալ տարի փաստաթուղթը հետ էր կանչվել երկու օր տևած զանգվածային բողոքի ակցիաներից և ուժայինների հետ ցուցարարների բախումներից հետո:
«Վարչապետ Նաթանյահուն հայրենիք է վերադառնում դատարկաձեռն»,- գրել է Վաշինգտոն այցի ժամանակ նրան ուղեկցած՝ Ynet պարբերականի…
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 8-10-ն ընկած ժամանակահատվածում Տավուշում իրականացվելու են սահմանազատման և սահմանագծման…
Աբու Դաբի կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն իր կեցավայրում ընդունել է…
ԱՄՆ վարչակազմի հետ կապ են հաստատել «50, 60, գուցեև 70 երկրներ»՝ «հայելային» մաքսատուրքեր սահմանելու շուրջ…
ԵԽԽՎ նիստում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման խնդրին: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե…
Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք…