Լրահոս 24/7

Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել է Հայաստանին զինելու մեջ

Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին․

«Չնայած Ադրբեջանի կողմից միակողմանի գործողությունների վերաբերյալ ֆրանսիական կողմի մեղադրանքներին, մեր երկրի քայլերն ու պաշտոնական հայտարարությունները Ֆրանսիայի հասցեին ընդամենը պատասխան էին այդ երկրի ապակառուցողական գործունեությանը: Չնայած մեր երկրի դեմ ուղղված զրպարտչական արշավին, մենք միշտ բաց ենք եղել երկխոսության համար», – նշել է նա։

Ըստ Ա. Հաջիզադեի, «Ֆրանսիան լուրջ կասկածի տակ է դրել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման ջանքերը ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիման վրա, մասնավորապես, վերջին երեքուկես տարվա ընթացքում ձեռնարկված քայլերով, դրանով իսկ սրելով իրավիճակը»․

«Միևնույն ժամանակ, ցերեկվա պես պարզ է, որ Ֆրանսիայի գործողությունները, որը համակողմանիորեն զինում է Հայաստանին և առաջ է մղում ռազմատենչությունը տարածաշրջանում, չեն ծառայում խաղաղությանը։

Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է Ֆրանսիային, որ սպառնալիքների և ճնշումների լեզվով խոսելը ոչ մի արդյունք չի տա, և ևս մեկ անգամ հայտարարում է, որ կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ազգային շահերը պաշտպանելու համար», – ընդգծել է նա:

Թիվ 1

Recent Posts

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

7 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

8 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

10 hours ago

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի մատակարարումները կանոնավոր են դարձել

Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…

11 hours ago

Նարեկ Կարապետյանը սխալ է․ ԱՄՆ փոխնախագահին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ուղեկցել է ԿԳՄՍ նախարարը

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…

11 hours ago

Նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…

11 hours ago