Լրահոս 24/7

Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ՉԺՀ պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանն ընդունել է Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային վարչության փոխնախարար Չեն Ժուի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել բարեկամական խմբի անդամ Լիլիթ Մինասյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ եւ չինացի ժողովուրդների դարավոր բարեկամությունն օրեցօր առավել ամրապնդվում է պետական մակարդակով սերտ փոխգործակցության արդյունքում:

Հակոբ Արշակյանն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգային խնդիրներին ու մարտահրավերներին եւ համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջեւ բարիդրացիական հարաբերությունները, կրթամշակութային կապերն ու ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը կարող են նպաստել մեր տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանը:

Այս համատեքստում Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը:

«Խաղաղության եւ անվտանգության դիրքերից մշտապես հանդես եկող Չինաստանի կողմից ծրագրի իրագործման աջակցությունն արժեքավոր կլինի»,- ընդգծել է ԱԺ նախագահի տեղակալն ու հավելել, որ մեր երկիրն առավելագույն ջանքեր է գործադրում տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն հաստատելու ուղղությամբ:

Չեն Ժուն, անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, հայտնել է, որ Չինաստանն աջակցում է ծրագրի իրագործմանը եւ համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի եւ ճանապարհ» ծրագրի շրջանակներում:

Հակոբ Արշակյանն ու Չեն Ժուն արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի եւ փոխվստահության վրա, կայուն զարգացել ու ամրապնդվել են:

Նշվել է, որ Հայաստանն ու Չինաստանը հաջողությամբ համագործակցում են նաեւ միջազգային հարթակներում:

Ընդգծվել է, որ համագործակցության բարձր մակարդակն արտահայտված է քաղաքական երկխոսության, առեւտրի եւ ֆինանսների, զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներում:

Նշվել է, որ, մասնավորապես, տնտեսական համագործակցության հարցում կա չօգտագործված մեծ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ միջկուսակցական փոխգործակցության հնարավորությունների արդյունավետ իրացմանը, օրենսդրական մակարդակում շփումների եւ փոխայցերի ակտիվացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մտքեր են փոխանակվել միջազգային անվտանգությունն ու կայունությունը պահպանելու եւ ամրապնդելու հարցում գործադրվող ջանքերի ու այս հարցում բարեկամ երկրների համագործակցության շուրջ:

Թիվ 1

Recent Posts

Թրամփը ակնհայտորեն գործում է մեկ անձի՝ Վլադիմիր Պուտինի շահերից ելնելով. Անդրեյ Լոշակ

Ռուս լրագրող Անդրեյ Լոշակը գրել է. ««Զելենսկին պետք է ներողություն խնդրի բանակցությունները ֆիասկոյի վերածելու համար»,-…

27 minutes ago

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար դոլար

Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով,…

1 hour ago

Էրդողանի փորձությունը

Քրդական բանվորական կուսակցությունն արձագանքել է իր առաջնորդ Աբդուլլա Օջալանի կոչին եւ հայտարարել, որ այն «ներկա…

2 hours ago

Զելենսկին պետք է ներողություն խնդրի․ ԱՄՆ պետքարտուղար

Զելենսկին պետք է ներողություն խնդրի Թրամփի հետ հանդիպման համար, որը վերածվել է ֆիասկոյի։ Այդ մասին…

3 hours ago

Երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում էր Ուկրաինայում Ամերիկայի դեմ

Քաղաքական գործիչ Գարեն Գրիգորյանը գրել է. «Փաստորեն պարզվում է որ, երեք տարի Ռուսաստանը դաժան պատերազմում…

4 hours ago

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Մարտի 1-ի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ են խոնարհել Երևանի Գրիգոր Լուսավորիչ փողոցին…

5 hours ago