X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Գոռ Խաչատրյանը նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկ Գոռ Խաչատրյանն Ուֆայում ընթացող IBA Champions Night մրցաշարում հաղթել է ադրբեջանցի Սեյմուր Իսաևին:

Առաջին ռաունդում ադրբեջանցին առավելության է հասել Վոլգոգրադը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկի նկատմամբ, սակայն երկրորդ ռաունդում Խաչատրյանը նախ նոկդաունի է ենթարկել մրցակցին, իսկ 30 վայրկյան անց նոկաուտով հաղթել է:

Գոռ Խաչատրյանն առայժմ անպարտելի է պրոֆեսիոնալ ռինգում, սա նրա 6-րդ հաղթանակն էր: Ադրբեջանցու համար էլ սա առաջին պարտությունն էր, Իսաևը հաղթել էր նախորդ 12 մենամարտերում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս