Լրահոս 24/7

Հույս ունեմ, որ ՀՀ-ն կընտրի խավարից ազատվելու ուղին. Էրդողան

Էրդողանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին։

Հարց․ – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս չէր համարձակվում օգտագործել «ցեղասպանություն» արտահայտությունը, երբ խոսում էր 1915 թվականի իրադարձությունների մասին:

Նա պարզապես ասաց «մեծ աղետ»:

Դա մեկնաբանվել է որպես իշխանության եկած ընտրազանգվածի՝ տարածաշրջանում կարգավորման պահանջի արտացոլում։

Նույն Փաշինյանը նաև քննադատել է Արարատ լեռան ընդգրկումը պետական զինանշանի մեջ՝ հայտարարելով, որ այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ դիրքորոշում է որդեգրել Հայաստանը:

Եթե Թուրքիան, Ադրբեջանը և Կովկասը նախկինի պես խաղաղության կողմնակից են զարգացման այս խոշոր նախագծերում, հնարավո՞ր է, արդյոք, որ Հայաստանը ներգրավվի այդ նախագծերում:

Պատասխան․ – Այժմ տարածաշրջանում նոր կարգ է հաստատվում։ Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից: Միշտ ավելի լավ է գործել ժամանակի իրողություններին, քան իրականության հետ կապ չունեցող հորինված պատմություններին համապատասխան:

Հիմա դա հասկանում է նաև Փաշինյանը։ Պատմաբաններն առաջին հերթին զբաղվում են այն ամենով, ինչ տեղի է ունենում պատմական գործընթացում։ Մենք ամենասկզբից շատ անկեղծ ենք եղել այդ հարցում և ասել ենք, որ կարող ենք բացել մեր արխիվները, և մենք բացել ենք դրանք։ Ժամանակն է իրատեսական հիմքի վրա ստեղծել նոր ճանապարհային քարտեզ։

Ես հույս ունեմ, որ Հայաստանը կընտրի խավարից ազատվելու ուղին, որում հայտնվել է ստրկացած սփյուռքը, և նոր սկիզբ կդնի վաղվա պայծառ օրվա համար: Հնարավորությունների դռները հավերժ բաց չեն մնում:

Պետք է լավ գնահատել, քանի բաց են: Ոչ միայն Սփյուռքը, այլև շատ սադրիչներ ձգտում են ազդել Հայաստանի վրա այս գործընթացում: Մենք գիտենք այդ մասին։ Ժամանակ առ ժամանակ մենք նույնպես նախազգուշացումներ էինք անում։ Ես հույս ունեմ, որ Հայաստանը կընտրի ճիշտ ուղին, և կսկսվի նոր դարաշրջան։

Թիվ 1

Recent Posts

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող

Մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ…

10 hours ago

Պատրաստ եմ հեռանալ՝ հանուն Ուկրաինայում խաղաղության․ Զելենսկի

Ես պատրաստ եմ հեռանալ նախագահի պաշտոնից՝ հանուն Ուկրաինայում խաղաղության, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին՝…

11 hours ago

Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային…

13 hours ago

Երևանը պատրաստ է օր առաջ շարունակել սահմանազատումը. Դըկոտինյի

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ պատրաստ է օր առաջ ստորագրել Խաղաղության պայմանագիրը և շարունակել սահմանազատումը։…

13 hours ago

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը․ Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում,…

14 hours ago

Պուտինի և Թրամփի շփումը երկխոսություն է երկու ականավոր նախագահների միջև․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը Դոնալդ Թրամփին անվանել է ԱՄՆ եզակի նախագահ՝ հաշվի առնելով նրա…

14 hours ago