

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Հանդիպման ընթացքում դեսպան Գևորգյանը հանձնաժողովի գործադիր քարտուղարին է հանձնել իր նշանակման վերաբերյալ հայտագիրը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Շնորհավորելով դեսպան Գևորգյանին նշանակման կապակցությամբ՝ Արմիդա Սալսիա Ալիշյահբանան կարևորել է Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցությունը և հանձնաժողովի աշխատանքներում Հայաստանի ներգրավվածությունը։
Դեսպան Գևորգյանը ներկայացրել է Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման ուղղությամբ ՀՀ կառավարության ջանքերը՝ այդ համատեքստում ընդգծելով ՄԱԿ-ի և տարածաշրջանային հանձնաժողովների հետ սերտ գործակցության կարևորությունը։
Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների համակողմանի և ներառական զարգացումը։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում տարածաշրջանային համագործակցության խորացման հնարավորություններին։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ապրիլի 22-26-ը Բանգկոկում ընթացող Հանձնաժողովի 80-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…
ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…
«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…
Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…