Լրահոս 24/7

Քննարկվել է EuroPris-ին ՀՀ-ի անդամակցության հնարավորությունը

Քրեակատարողական ծառայության ղեկավար Ամբակում Գրիգորյանը և Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում, մասնակցել են Պրոբացիայի և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համաշխարհային 6-րդ վեհաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Վեհաժողովի շրջանակներում Ամբակում Գրիգորյանը եվրոպական այլ երկրների քրեակատարողական համակարգի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտին վերաբերող հարցեր, այցելել է տեղի քրեակատարողական ծառայություն՝ ուսումնասիրելու Նիդերլանդների փորձը։

Ամբակում Գրիգորյանը հանդիպել է Բանտերի և ուղղիչ հիմնարկների եվրոպական կազմակերպության փոխնախագահ Յուստինա Դզիենկոյի հետ, որի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության՝ Կազմակերպությանն անդամակցելու հնարավորությունը։

Պրոբացիայի ծառայության ղեկավար Արամ Նիկոյանը հանդիպել է Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յանա Շպերոյին։

Կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայության՝ 2024 թվականի հունվարին Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի լիիրավ անդամ դառնալու վերաբերյալ հարցեր և նախանշել համագործակցության շրջանակներում ձեռնարկվելիք հետագա քայլերը։

Ծառայության պետը հանդիպել է նաև Նիդերլանդների Թագավորության Պրոբացիայի ծառայության պետ Յոհան Բաքին, Լեհաստանի Հանրապետության Պրոբացիայի ծառայության ազգային խորհրդի նախագահ Դարիուս Պալմիրսկիին, Չեխիայի Հանրապետության Պրոբացիայի և հաշտարարության ծառայության գործադիր տնօրեն Անդրեա Մատուսկովային և Խորվաթիայի Հանրապետության արդարադատության նախարարության և պետական կառավարման Բանտային համակարգի և պրոբացիայի տնօրինության Պրոբացիայի համակարգի ղեկավար Գորան Բրկիչին, որոնց հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները։

Թիվ 1

Recent Posts

Թրամփը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին և Ալիևին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։…

9 hours ago

Գրիգորյանն ու Հաջիևը Դոհայում մասնակցում են պանելային քննարկման

ՀՀ անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ միասին մասնակցում է…

10 hours ago

Աշխարհի ոչ մի երկրում Եկեղեցին քաղաքականություն չի որոշում. Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ո՞վ…

11 hours ago

Նիկոլ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի. Ռոբերտ Քոչարյան

«Նիկոլ Փաշինյանը փողոց, ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Բայց դա չի նշանակում, որ ձայն չունի։ Ձայն…

11 hours ago

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի

Ադրբեջանում նավթի արտադրությունը կնվազի։ S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է նավթի արտադրության աննշան…

13 hours ago

Երևանը շնչում է քաղցկեղածին օդ․ ո՞վ է պատասխանատու. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը տեսանյութ է հրապարակել կից գրելով. Այս թողարկման ընթացքում անդրադարձել եմ Հայաստանի…

14 hours ago