Գլխավոր
02.11.2019

Սարգսյանը և ՀՀ քաղաքացու երջանկությունը

Սարգսյանը և ՀՀ քաղաքացու երջանկությունը

 

ՀՀԿ քաղաքական դպրոցի միջոցառման շրջանակներում իր խոսքը ասաց Սերժ Սարգսյանը: Վերջինիս խոսքը մի քանի օր է` քննարկման առարկա է դարձել հանրության շրջանում: Սարգսյանը, ըստ էության, սարկաստիկ եղանակով փորձեց շահարկել ներկա իշխանությունների որոշակի բացթողումները՝ օրինակ մասնավորապես ԼՂ բանակցությունների համատեքստում՝ նշելով, որ եթե իրեն ձերբակալելուց հետո ԼՂ բանակցությունները կվերադառնան նախկին՝ մեզ բարենպաստ հուն, ապա թող ձերբակալեն: Նույն շեշտադրումը կատարվեց մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերի բացահայտման առումով:

Այո, կան բացթողումներ բոլոր ոլորտներում: Որոշ ոլորտներում շատ, որոշներում մի փոքր ավելի քիչ, սակայն Սարգսյանը չէ, որ պետք է խոսի երկրի խնդիրների մասին: Մարդիկ լավ են հիշում իր կառավարման տարիները, երբ  պաշտոնական թվերով 300 հազարից ավել մարդ ուղղակի լքեց երկիրը: Մարդիկ լավ են հիշում, թե փողոցներում ինչեր էին կատարվում քաղաքական ընդդիմախոսների հանդեպ իր կառավարման տարիներին: Մարդիկ լավ են հիշում, թե Հայաստանի քաղաքացին ինչպես էր տարիներ շարունակ փողոցներում ծեծվում իր ամենատարրական իրավունքի իրացման համար: Մարդիկ լավ են հիշում, թե ինչպիսի ամուլ քաղաքականության հետևանքով հասանք ապրիլյան քառօրյա պատերազմին: Չնայած դրան, որ պատերազմից հետո բանակցային առումով իրավիճակը մի փոքր բարելավվեց և օրակարգում հայտնվեցին Պետերբուրգի և Վիեննայի օրակարգերը, որոնք մեզ համար ձեռնտու էին,  որոնց մասին այժմ չի խոսվում: Սա էլ ներկայիս իշխանության արտաքին քաղաքականության բացթողումներից է: Եվ վերջապես մարդիկ լավ են հիշում, թե հայ ժողովուրդը ինչպես էր հարմար պահի սպասում, որպեսզի դուրս վռնդի Սարգսյանին և իր հրոսակախմբին իշխանությունից, որը և, ըստ էության, տեղի ունեցավ: Սարգսյանը նաև նշեց, որ եթե ժողովուրդը երջանիկ կլինի, ապա թող ձերբակալեն իրեն:

Սարգսյանը պետք է լավ հասկանա, որ հայ ժողովուրդը երջանիկ էր իր հրաժարականի օրը և վստահաբար բավարարված կզգա իր ձերբակալման ժամանակ: Որովհետև կա մի պարզ ճշմարտություն: Յուրաքանչյուր պետական հանցագործ պետք է հատուցի իր մեղքերի համար: Նա չէ, որ պետք է խոսի ՀՀ քաղաքացու երջանկությունից: Նրա և մնացած բոլոր հանցագործների հատուցման ժամը, անկախ ժամանակի և տարածության կտրվածքից, միշտ լինելու է: Թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը պետք է պատասխան տան ՀՀ պետականության և քաղաքացիների հանդեպ իրենց իրականացրած հանցագործությունների համար: Նրանք և նրանց սատարող շրջանակները որևէ կերպ չպետք է շահարկեն ներկա իշխանությոնների բացթողումները: Հայ ժողովուրդը մերժել է նրանց և հարկ եղած պարագայում նրանց հետ կապված կրկին իր ասելիքը կասի անգամ փողոցում, եթե դրա անհրաժեշտությունը առաջանա: Նախկին հանցագործները պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ: Եվ սա կլինի այն առարկայական դասը, որը հետագայում կսերտի  ՀՀ յուրաքանչյուր ղեկավար:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է