ՀՀ նախահագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել․
«Հանրապետության նախագահը հստակ դիրքորոշում ունի, որ ցանկացած խնդրի լուծում պետք է բխի իրավունքի գերակայության սկզբունքից և համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միևնույն ժամանակ, ապահովելով Սահմանադրության դրույթների ազնիվ և տրամաբանական մեկնաբանումն ու բարեխիղճ կիրառումը: Կայունությունն ու անվտանգությունը, օրինականությունն ու արդարությունը, հանդուրժողականությունն ու համերաշխությունն առաջնային են պետության ու նրա քաղաքացիների համար»։
Հանրապետության նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պատասխանը 168.am-ին։
Հիշեցնենք, որ 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ նախագահին։