Պակիստանն ու Իրանը ահաբեկչությունը գնահատում են որպես երկու երկրների ընդհանուր խնդիր և որոշել են սերտորեն համակարգել պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ, հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարարությունը՝ երկուշաբթի օրն Իսլամաբադում գերատեսչության ղեկավար Մոհսին Ռազա Նաքվիի և իրանցի գործընկեր Ահմադ Վահիդիի հանդիպումից հետո։














