Գլխավոր
23.04.2024

Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը

Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը

Ս․թ․ ապրիլի 19-ին արվեստի ոլորտի ամենահեղինակավոր ցուցահանդեսի՝ Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի մեկնարկի նախօրեին, քաղաքի Ռամո դե լա Տանա 2124ա հասցեում բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը:

Կարմիր ժապավենը կտրվել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանի և ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանի կողմից: Վենետիկը մարդաշատ էր այս գողտրիկ անկյունում, որտեղ հայտնի արտիստներ Րաֆֆի Ետալեանը և Էլենե Մետրևելին ներկայացրել են սեփական արվեստի գործերը։ Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ՝ հիմք դնելով հետագա համագործակցության համար: 

«AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան, իսկ այդ անսահմանության մեջ ծնվում է յուրահատուկ կապ ստեղծագործողի, դիտողի և միջավայրի միջև», – ընդգծել է Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ երևույթ է տեղի ունենում Վենետիկի բիենալեում, քանի որ Հայաստանը ներկայանում է երկու տաղավարով՝ Հայաստանի Հանրապետության պաշտոնական տարածքով և AKNEYE ֆիջիթալ սփեյսով:

Արվեստի համակարգող Անաստասիա Դոուսոնը նշել է, որ AKNEYE ֆիջիթալ սփեյսն արվեստի ավանդական մոտեցումների և ժամանակակից տեխնոլոգիական լուծումների զուգադրումն է: Քանդակի և NFT տեխնոլոգիայի համադրությունը հնարավորություն է տալիս դիտորդներին տեսնել նոր իրականություն՝ միաձուլելով ֆիզիկական և թվային աշխարհները:

Բիենալեի ընթացքում AKNEYE-ի ֆիջիթալ սփեյսը ներկայանում է որպես ոչ մրցութային նախագիծ՝ իր աջակցությունը ցուցաբերելով հայկական ազգային տաղավարին: Սփեյսում ցուցադրված են բազմաթիվ հայ և միջազգային ճանաչում վայելող օտարազգի ստեղծագործողների աշխատանքները՝ նպատակ ունենալով խթանել հայկական մշակույթի պատշաճ ներկայացումն ու տարածումն արտերկրում: 

Ցուցադրությունը կավարտվի ս․թ․ նոյեմբերի 24-ին: Մինչ այդ կա հիանալի հնարավորություն՝ այցելելու հիասքանչ Վենետիկի սրտում գտնվող նորաբաց AKNEYE ֆիջիթալ սփեյս: 

AKNEYE Phygital Space-ի մասին

Աշխարհում երրորդ ֆիջիթալ NFT սփեյսն է, որտեղ ձուլվել են թվային և ֆիզիկական աշխարհները: Այստեղ կարելի է բացահայտել NFT-ներն իրենց ֆիզիկական ձևաչափով և գնել ինքնատիպ արվեստի գործեր: AKNEYE ֆիջիթալ սփեյսը բաց է համագործակցության առաջարկների համար: Հեղինակավոր բիենալեի օրերին Վենետիկում գտնվող այս հիասքանչ անկյունում մինչև նոյեմբերի 24-ը կողք կողքի կքայլեն արվեստն ու տեխնոլոգիան: 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է