Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:
«Մտքով Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի հետ՝ այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունը կանխելու համար»,- գրել է Դենդիասը։