Գլխավոր
04.11.2019

Բլից Ակտուալ – Արմինե Բոյաջյան

Բլից Ակտուալ - Արմինե Բոյաջյան

 

Թիվ 1 կայքը անց է կացնում բլից հարցում ակտուալ թեմաների շուրջ։ Իր տեսակետներով առաջինը մեզ հետ կիսվեց գրող Արմինե Բոյաջյանը։

Հարց 1․ 2018 թվականի իրադարձությունները Ձեր որակմամբ hեղափոխություն էին, թե՞ իշխանափոխություն

Պատասխան – Ես, իհարկե, քաղաքագետ չեմ, և իմ պատասխաններն այս ոլորտի վերաբերյալ կլինեն զուտ ՀՀ քաղաքացու դիրքից:  Հաշվի առնելով այն փաստը, որ կարևոր ոլորտներում կարևոր հարցեր դեռ լուծվում են նախկին մեթոդներով, նաև հաշվի առնելով այն դրական փոփոխությունները, որոնք կատարվել են, արդյունքն էլ տեսանելի է, արդար լինելու համար կասեմ, որ ըստ իս, գուցե սկսված հեղափոխությունն այս պահին դեռ չի հասել իր տրամաբանական ավարտին, իսկ եթե հեղափոխություն անողները կհամարեն այն ավարտված, ուրեմն չի եղել հեղափոխություն, եղել է իշխանափոխություն. հեղափոխությունը նախևառաջ բանաձևի, կարգի, համակարգի փոփոխությունն է`մեծամասշտաբ: (Պատասխանս այնքան էլ բլից չստացվեց, ներեցեք)։

 

Հարց 2․ Գործող կառավարության նախարարներից (ոլորտներից) 3 ամենահաջողածները

Պատասխան – Անկեղծ ասած` շատ նկատելի բան չեն արել դեռ, որ մարդ հասկանա` կան հաջողածներ ու չհաջողածներ: Միահեծան կառավարում է, ու դա ամենավտանգավորն է:

 

Հարց 3․ Գործող կառավարության նախարարներից (ոլորտներից) 3 ամենաանհաջողները

Պատասխան – Հարցի պատասխանը` վերևում:

 

Հարց 4․ Սահմանադրական դատարանի հին կազմը համատեղելի՞ է «Նոր Հայաստանի» հետ

  1.  այո
  2. ոչ

 

Հարց 5․ Հեղափոխության/իշխանափոխության ամենամեծ ձեռքբերումը

Պատասխան – ՀՀ քաղաքացուն խոր քնից արթնացնելը։

 

Հարց 6․ Նախկին իշխանության պաշտոնյաներից (նախարարներից) որի՞ն կցանկանայիք տեսնել նոր կառավարության կազմում

Պատասխան – Արամ Սուքիասյան (2011-2018 թվականներին աշխատել է Երևանի քաղաքապետարանում, զբաղեցրել է քաղաքապետի խորհրդականի, մշակութային ծրագրերի համակարգողի, Երևանի փոխքաղաքապետի պաշտոնները)։

 

Հարց 7․ Ձեր գնահատականը կառավարության տնտեսական քաղաքականությանը

  1. Գերազանց
  2. Լավ
  3. Բավարար
  4. Վատ

 

Հարց 8․ Ձեր գնահատականը կառավարության արտաքին քաղաքականությանը

  1. Գերազանց
  2. Լավ
  3. Բավարար
  4. Վատ

 

Հարց 9․Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը

1) Կողմ եմ

2) Դեմ եմ

3) Ծանոթ չեմ, չեմ կարող կարծիք հայտնել

Պատասխան – Հենց էսօր եմ խնդրել, ուղարկել են, պիտի կարդամ։

 

Հարց 10․ Նշեք երեք լրատվական կայք կամ ալիք, որոնցից հիմնականում ստանում եք տեղեկատվություն

Պատասխան – Ազատություն ռադիոկայան, Թիվ 1, Голос Армении։

 

Հարց 11․ Եթե հնարավորություն լիներ Ձեր խոսքը փոխանցելու վարչապետ Փաշինյանին, ի՞նչ կասեիք

Պատասխան – Կարևորեք մշակույթը` իր համալիր նշանակությամբ, դա պետության համար պակաս ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է