Լրահոս 24/7

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտե

Ի պատասխան 2024 թվականի ապրիլի 30-ին Ազգային Ժողովում պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հնչեցրած հայտարարության՝ Կադաստրի կոմիտեն հայտնել է, որ 2022թ․-ին վերջինիս մատնանշած նյութերը, հանդիսանալով քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս, գտնվել են Կադաստրի կոմիտեում։

«Նյութերը նշահարված են եղել «գաղտնի» դրոշմակնիքով, ուստի 2022թ․-ին ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանի հարցմանն ի պատասխան՝ հայտնել էինք, որ նյութերը տրամադրման ենթակա չեն, և դրանց հնարավոր է ծանոթանալ միայն տեղում (այսինքն՝ Կադաստրի կոմիտեում)՝ սահմանված ընթացակարգով դիմելու պարագայում, որից հետո Հայկ Մամիջանյանից Կադաստրի կոմիտեն այլ հարցում չի ստացել։

2023 թվականին գաղտնագրված նյութերը սահմանված ընթացակարգով փոխանցվել են Պաշտպանության նախարարությանը:

2024թ․ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանին հայտնել ենք, որ նյութերը Կադաստրի կոմիտեում առկա չեն, իսկ առկա նյութերի բովանդակությանը և նախկինում իրականացված աշխատանքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար հրավիրել ենք Կադաստրի կոմիտե։

Պարոն Աբրահամյանը չի արձագանքել հրավերին։

Միաժամանակ հայտնում ենք, որ Կադաստրի կոմիտեում որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ:

Ապրիլի 30-ին՝ ԱԺ-ում հայտարարությունների ժամին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հայտարարել էր, թե Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը՝ «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը 2022 թվականին պահվել է Կադաստրի կոմիտեում, այս պահին արդեն առկա չԷ, փաստաթղթերն ու քարտեզները այլևս գոյություն չունեն:

Թիվ 1

Recent Posts

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

ԿԽՄԿ-ից հայտնում են, որ 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց են ունեցել Երևանի և…

8 minutes ago

Լավրովը հայտնել է՝ ՌԴ-ն երբ կդադարեցնի ռազմական գործողությունները

Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…

23 minutes ago

Քաղաքացիների վերաբերմունքը տրանսպորտային սակագների թանկացմանը

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…

33 minutes ago

Եվրամիությունը SWIFT-ից անջատել է 13 ռուսական բանկեր

Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…

51 minutes ago

Քննարկվել է ՀՀ-ի համար 2021-2025թթ. ՄԱԶԾ Ծրագրային փաստաթղթի իրականացման ընթացքը

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…

1 hour ago

Մերց. Եվրոպան իրական անկախություն պետք է ձեռք բերի ԱՄՆ-ից

Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…

2 hours ago