Գլխավոր
01.05.2024

Ինչո՞ւ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից

Ինչո՞ւ Հայաստանը հետ չի կանչում իր ստորագրությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթից

Հայ-ադրբեջանական հարաբերությունները տարիներ շարունակ մոդելավորվել  և կառուցվել են որպես հայ-ռուսական հարաբերությունների ստվերային արդյունք, կամ, եթե ավելի ռեալիստական գնահատականով՝ Ռուսաստանի ուղիղ ներգործության, ավելին՝ կամակատարության հետևանք։

Հետադարձ հայացքով՝ տարածաշրջանային հարաբերություններում ընդհանրապես, և հայ-ադրբեջանական հարաբերություներում՝ մասնավորապես վճռորոշ է եղել Ռուսաստանի գործոնը, գերակա է եղել Ռուսաստանի շահը․ և այսպես՝ պատմական վաղ անցյալից մինչև մեր օրեր՝ ներառյալ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը, որով դադարեցին ռազմական  գործողություններն Արցախում։

Փաստացի՝ այդ եռակողմ փաստաթղթի միջոցով Ռուսաստանն ստացավ իրեն անհրաժեշտը, Ադրբեջանն ստացավ այն, ինչ կարողացավ պարտադրել, Հայաստանը մնաց դիտորդի դերում՝ փաստացի չհասնելով անգամ այն կենսական հարցերի լուծմանը, որոնք ներառված էին այդ փաստաթղթում։

Այսօրվա դրությամբ, երբ Արցախը որպես վարչատարածքային և էթնիկական միավոր այլևս գոյություն չունի՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն առոչինչ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն հետ չի կանչում իր ստորագրությունն այդ փաստաթղթից։

Հարցի վերաբերյալ «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն»-ի նախագահ Արեգ Քոչինյանն իր դիրքորոշումը հայտնեց Թիվ 1-ին․

«Առանց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման, դա կարող է որոշակի ապակայունացում մտցնել ընթացիկ պրոցեսների մեջ,  հատկապես, հաշվի առնելով, որ պրոցեսը այս պահի դրությամբ բացառապես երկկողմ է, և ցանկացած ապակայունացում կարող է չափազանց լուրջ հետևանք ունենալ։ Սա ասելով հանդերձ` ես կարծում եմ, որ պետք  է ճիշտ փորձել սա կոմունիկացնել ադրբեջանական կողմի հետ, և այնուամենայնիվ, նոյեմբերի 9-ի փաստաթղթից պետք է ՀՀ-ի ստորագրությունը հետ կանչել, որովհետև այս պահի դրությամբ դա միակ փաստաթուղթն է, որը որոշակի իրավական նախաբան է տալիս ամբողջ «միջանցքային» խոսակցություններին։

Բայց, ինչպես ես եմ հասկանում,  կառավարության մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է  անել  դա խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո»,-նշեց քաղաքագետը։

Անդրադառնալով հավանական մտավախություններին, որոնց ազդեցությամբ իշխանությունը չի գնում փաստաթղթից ստորագրությունը հետ կանչելու քայլին՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Թիվ 1-ի հետ զրույցում նշեց․ 

«Տպավորություն ունեմ, որ զինադադար հաստատելու պայմանավորվածությունը ևս ներառված է այդ հայտարարության մեջ, և դրան փոխարինող՝ զինադադարն ամրրապնդող ուղիղ փաստաթուղթ չկա, և դա կարող է շահարկվել Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից` եթե Հայաստանը հետ կանչի ստորագրությունը․ սա մտավախություն է, որը, կարծում եմ, լիովին հիմնազուրկ է․ և, այո՛, Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունը։ 

Որևէ ռացիոնալ բացատրություն չեմ տեսնում, կան մտավախություններ, ինչ-որ տեղ նաև վախեր, որ հանկարծ ռուսները «չբարկանան», որովհետև սա անձամբ Պուտինի գրած փաստաթուղթն է։ Բայց անգամ որպես զինադադար սահմանած փաստաթուղթ՝ մտավախության որևէ հիմք չկա, քանի որ ռազմական գործողությունները տեղի էին ունենում Արցախում և Արցախի շուրջ, այնպես որ՝ դրանք հիմնազուրկ մտավախություններ են։ Հետևապես՝ մեզ այլևս ոչինչ չի պահում, և այն պետք է շատ արագ դենոնսացիայի ենթարկել»։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է