Լրահոս 24/7

Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. վարչապետ

Ժամանակն է հստակ արձանագրել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունն ու սխալ մոտիվացիաներ է ստեղծում. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։

Նրա խոսքով՝ տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է խթանի մարդկանց անձնային աճը.

«Մեզ թվացել է, թե արտոնյալ պայմաններ ստեղծելով պետք է մարդկանց մոտիվացիա, ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք, որ նրանք աճեն, տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն՝ հասնելով ԱԱՀ-ով հարկվելու դաշտ։ Սակայն տեսնում ենք, որ տնտեսվարողները այդ տրամպլինով սկսում են աշխատանքը, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են։

Ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, ընդհակառակն, չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս, որովհետև հնարավորություն ենք տալիս այդ դեպքերում շրջանառությունն ու ապրանքների մատակարարումը պատշաճ չձևակերպել։

Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ, և մեր ռազմավարությունն է՝ փուլ-փուլ հրաժարվել շրջանառության հարկի համակարգից»։

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

5 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

6 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

6 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

6 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

7 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

7 hours ago