Լրահոս 24/7

Շրջանառության հարկը պետք է ամբողջությամբ դուրս գա. Փաշինյան

Ժամանակն է արձանագրել, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունը և սխալ մոտիվացիաներ է ստեղծում, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մեր տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց աճել։

«Մեզ թվացել է, որ մենք արտոնյալ պայմաններ ստեղծելով, պետք է մարդկանց ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք մարդկանց համար, որպեսզի նրանք աճեն և տնտեսությունն ու բիզնեսն էլ աճեն, նրանք աճելով՝ հասնեն ԱԱՀ-ի դաշտ:

Բայց հիմա, երբ ուսումնասիրում ենք պրակտիկան, տեսնում ենք, որ այդ տնտեսվարողները (հիմա շրջանառության հարկի շեմը 120մլն դրամ է) սկսում են ստարտով, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են:

Այսինքն՝ մենք ստեղծել ենք մի այնպիսի դաշտ, որն աճելու մոտիվացիա չի տալիս, հակառակը՝ ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտարարեց, որ մենք պետք է փուլ առ փուլ հրաժարվենք շրջանառության հարկի համակարգից:

«Սա կարևոր արձանագրում է, որպեսզի մենք ճիշտ մոտիվացիաներ դնենք բիզնեսի համար: Հարկային համակարգն այն է, ինչ քաղաքացին վճարում է պետություն ունենալու համար: Քաղաքացին, ամեն լուման հարկ վճարելով՝ ուժեղացնում է պետության անկախությունն ու ինքնիշխանությունը»,- ավելացրեց վարչապետը:

Թիվ 1

Recent Posts

Ամեն ինչ կախված է ՌԴ՝ խաղաղության հասնելու ձգտումից

Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը՝ Ուկրաինա ռուսական…

9 hours ago

Վիզաների ազատականացումը կնպաստի մարդկային շփումներին․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը…

9 hours ago

Netflix-ը 1 միլիարդ դոլար կներդնի Մեքսիկայում

Netflix-ի գլխավոր գործադիր տնօրենը հայտարարել է, որ շուրջ 1 միլիարդ դոլար ներդրում անելով առաջիկա 4…

10 hours ago

Վրաստանը պատրաստ է Ամերիկայի և Եվրոպայի հետ հարաբերությունները սկսել զրոյից․ Կալաձե

Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել հարաբերությունները Ամերիկայի և Եվրոպայի հետ և ամեն ինչ սկսել զրոյից,…

10 hours ago

Ռուսաստանը՝ Sputnik-Ադրբեջանի փակման մասին

Ադրբեջանը «հասկանում է Ռուսաստանի հետ դաշինքի կարևորությունը», և Մոսկվան «ակնկալում է, որ Բաքուն իր հետագա…

10 hours ago

Դեսպան Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի նախագահին

Իտալիայում ՀՀ նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանն իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջո Մատարելլային:…

10 hours ago