Ադրբեջանը, Ուզբեկստանը և Ղազախստանը ստորագրել են երեք երկրների էներգահամակարգերի միավորման վերաբերյալ համագործակցության հուշագիր:
Փաստաթուղթը ստորագրվել է մայիսի 1-ին՝ Տաշքենդում, երեք երկրների էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարարների հանդիպման արդյունքներով:
Այս տեղեկությունը սոցցանցում հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբարովը:














