Ուկրաինան առաջիկա ամիսներին ռուսական ուժերի լայնածավալ հարձակում է ակնկալում ռազմաճակատում, ըստ Radar Armenia-ի, մայիսի 2-ին The Economist հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Վադիմ Սկիբիցկին: Նրա կանխատեսումներով՝ արդեն մայիսին ՌԴ բանակը հարձակում կսկսի Արևելքում, որից հետո իր ուժերը կավելացնի Խարկովի և Սումիի շրջաններում։ Դոնեցկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հենակետի՝ Չասով Յարի հանձնումը բարձրաստիճան գեներալն անվանել է «ժամանակի հարց»։
Սկիբիցկին նշել է, որ այս պահին Ռուսաստանն ունի ընդհանուր առմամբ 514․000 ցամաքային զորքերի զինծառայող և նախատեսում է ընդլայնել անձնակազմի թիվը՝ ռեզերվներ ներգրավելով: Իր հերթին, Ուկրաինայի զինված ուժերը տառապում են կադրային սովից և սպառազինությունների պակասից: «Շաբաթներ կանցնեն, մինչ ԱՄՆ-ի օգնությունը կհասնի առաջնագիծ։ Դժվար թե այն կարողանա համեմատվել ռուսական արկերի պաշարների հետ կամ արդյունավետ պաշտպանություն ապահովել Ռուսաստանի ոչ տեխնոլոգիական և կործանարար կառավարվող ավիառումբերից», – հայտարարել է Սկիբիցկին։
Սկիբիցկին Ուկրաինայի համար միայն մարտի դաշտում պատերազմը հաղթելու հնարավորություն չի տեսնում․ «Նույնիսկ եթե Ուկրաինային հաջողվի ռուսական զորքերը ետ մղել դեպի նախապատերազմյան սահմանները, ինչը գնալով ավելի հեռավոր հեռանկար է դառնում, դա, միևնույն է, չի ավարտի պատերազմը։ Նման պատերազմները կարող են ավարտվել միայն պայմանագրերով»։
Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ուկրաինայում պատերազմական գործողություններին․ «Ռուսաստանը…
Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխությունը մշտապես քննարկման թեմա է դառնում, հատկապես այն պայմաններում, երբ ուղևորները վաղուց…
Եվրամիությունը 16-րդ պատժամիջոցային փաթեթի շրջանակում անջատել է 13 ռուսական բանկեր SWIFT վճարային համակարգից։ Բացի այդ,…
Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարության և ՄԱԿ Զարգացման ծրագրի կողմից կազմակերպված հանդիպում,…
Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ կաջակցի Եվրոպային՝ ձեռք բերելու «իրական անկախություն» ԱՄՆ-ից։ Սակայն, ինչպես նշում…
Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը ներկայացրել է Կասկադ համալիրի արդիականացման ծրագրի քննարկումների մասին տեղեկություններ․ «Կասկադ…