Լրահոս 24/7

Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը

Ս․թ․ ապրիլի 27-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել արդեն 6-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի մասնակիցներն այս անգամ դեռահասներ էին։

Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Dream Factory վաճառքի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը և վաճառքի բաժնի մասնագետ Արտյոմ Օգանյանը։ Վերջիններս անդրադարձել են Dream Factory-ում գործունեություն սկսելու, ինչպես նաև արհեստական բանականությամբ աշխատող օգնական գործարկելու հնարավորությանը։

Խոսնակներ Տոմա Դադայանը, Նոնա Անդրեասյանը և Լիանա Թադևոսյանը խոսել են Cerebrum Intellectus-ում բիզնեսի առաջին քայլերից, անդրադարձել վաճառք իրականացնելու առանձնահատկություններին և «Արվեստը և NFT-ն որպես վաճառքի հնարավորություն» թեմային։

Հանդիպման երկրորդ մասում պատանիները կիսվել են իրենց պատկերացումներով և ստացել գիտելիքներ՝ ապագա «բիզնես նախագծերը» կյանքի կոչելու և դրանք արհեստական բանականության շնորհիվ տեղայնացնելու վերաբերյալ։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է, հաջորդները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին։

Fastex-ի մասին

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տրամադրում է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային միջոցը, Fastexverse վիրտուալ 3D իրականությունը և ftNFT հարթակը՝ իր ֆիջիթալ տարածքներով: Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը բոլոր օգտատերերի համար համաշխարհային թվային ֆինանսների զարգացող ոլորտում՝ մշտապես հետևելով առկա կանոնակարգերին։

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

12 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

12 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

12 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

12 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

13 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

15 hours ago