Լրահոս 24/7

Օտար ուժերի թելադրմամբ իշխանափոխություն տեղի չի ունենալու. Ալեքսանյան

Լեռնային Ղարաբաղի «օպերացիայի» կազմակերպիչները այս պահին փորձում են նույն «օպերացիան» ինչ-որ մի կերպ իրականացնել Հայաստանում: Ասեմ, որ կազմակերպիչները Հայաստանում չեն: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ ևս մեկ անգամ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում կատարվածին:

Պատգամավորը հիշեցրեց՝ ինչպես ձախողվեց Սոֆիայում կայանալիք հանդիպումը Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև:

«Այն մարդիկ, ում ծառայում են շատ տարատեսակ անձնավորություններ Հայաստանում, չթողեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, արգելեցին, միևնույն ժամանակ հայաստանյան դաշտի իրենց կամակատարների հետ որոշակի աշխատանք էին տանում՝ ասելով, թե մենք դուրս չենք գալու ԼՂ-ից, բայց մենք գիտեինք, թե ինչ է այնտեղ կատարվում»,- ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, թե վերջիններս ոչ մի քայլ հետ չէին ուզում անել անկախությունից:

Դրան հաջորդեց ԼՂ նախագահին հրաժարական տալու պարտադրանքը, այնուհետև ընտրեցին մի մարդու, որը, ըստ Ալեքսանյանի, ամենաընդունելին էր ռուսական ներկայության համար Լեռնային Ղարաբաղում, ինչի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:

Նրա խոսքով՝ դրանից հետո ռուս խաղաղապահները կանգնած նայեցին, թե 120 հազար մարդ ոնց բռնի տեղահանվեց, ինչպես սպանվեցին մարդիկ: Դրանից հետո ՀՀ-ն տեսավ, որ իր դաշնակիցները չեն կատարում իրենց դաշնակցային պարտավորությունները:

«Ապացուցված փաստ է դա: Ու Հայաստանի Հանրապետությունը ասաց, որ իր բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, պետք է ունենա հստակ սահմանագծված ու սահմանազատված սահման, որը պետք է ամփոփի 29.743 կմ քառակուսի ունեցող ՀՀ:

Սա շատ ծանր տարան մարդիկ, նաև նշածս ուժային կենտրոններում, որովհետև խոսքն այն մասին է, որ եթե Հայաստանը կոնկրետանում է, կա կոնկրետ սահմաններով Հայաստանի Հանրապետություն, որ եթե կա ՀՀ, որը փայլուն հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, որը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է և չի խախտում կանոնադրությունը, այդ Հայաստանի վրա դժվար է հարձակվելը, շատ ավելի դժվար է Հայաստանը գորշ գոտի դարձնելը և կուլ տալը:

Որովհետև այս ամբողջ պատմությունը, սիրելի քաղաքացիներ, ոչ թե Շուշին, Հադրութը, ԼՂ-ն կուլ տալու, այլ Հայաստանը կուլ տալու մասին է: Ամբողջ ժամանակ եղել է ոչ թե ԼՂ հարց, այլ Հայաստանի հարց»,- նշեց Վահագն Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այս պահին Հայաստանում ընթացող երթի առաջնորդի մի կողմում կանգնած է Հայաստանը Միութենական պետության կազմում մտցնել փորձողի ներկայացուցիչը, մյուս կողմում՝ «Զանգեզուրի միջանցք» տալ բաղձողի ներկայացուցիչը:

«Հազար ներողություն, սիրելի՛ ներկաներ, ստիպված եմ փաստել, որ հերթական ռուսական շարժումը Հայաստանում կրկին դատապարտված է ձախողման մի պարզ պատճառով՝ որ ՀՀ քաղաքացին չի կարող ցանկանալ գնալ մարդկանց հետևից, որոնք չունեն մի պարզ հարցի պատասխան՝ քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը:

Հայաստանում օտար ուժերի թելադրմամբ երբեք իշխանափոխություն տեղի չի ունենալու: Հայաստանի Հանրապետության անկախությունը հավերժ է, և ՀՀ-ն հավերժ է»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Թիվ 1

Recent Posts

«Ներուժ 5.0»-ն ամփոփել է արդյունքները. հայտնի են հաղթող ստարտափների անունները

Ամփոփվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը.…

14 hours ago

Չինաստանում ԱԹՍ-ների ցուցադրությունը գրանցվել է ռեկորդների գրքում

Չինաստանում անօդաչու սարքերի ցուցադրությանը միաժամանակ երկինք է բարձրացել 7598 անօդաչու թռչող սարք՝ սահմանելով նոր համաշխարհային…

14 hours ago

Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակում առկա խնդիրները

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն աշխատանքային երկօրյա այցով Սյունիքի մարզում է։ Նա հանդիպումներ է ունեցել…

14 hours ago

Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից

«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։  Ըստ աղբյուրի՝…

14 hours ago

Նավալնիին բանտում թունավորել են․ The Insider

The Insider-ին հասանելի են դարձել մի շարք պաշտոնական փաստաթղթեր՝ «Բևեռային գայլեր» ուղղիչ գաղութում ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ…

15 hours ago

Թրամփը Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է…

17 hours ago