Լրահոս 24/7

Ես քաղաքական պահանջ չեմ լսել. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ Երևան իրականացվող երթին։

Նա ասել է, որ հարգանքով է վերաբերվում քաղաքացիներին, որոնք այլ կարծիք ունեն և համաձայն չեն իրենց հետ.

«Բայց ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկն Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելն է։ Չգիտեմ»։

Նա նշել է, որ հայտարարվել է միայն միակողմանի զիջումների կասեցման մասին.

«Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, այլ ֆիքսում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակվելու է»։

Հարցին՝ իշխանափոխություն կարո՞ղ է տեղի ունենալ, ԱԺ նախագահը նշել է. «Իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որ տեղի է ունենալու 2026թ․»։

Նա նաև հարց է հնչեցրել. «Քանի՞ անգամ կարելի է նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ մենք արել ենք։ Ու նույնը փորձել տարբեր դերակատարներով կրնկնել։ Հասկացանք, նոր բան մտածեք։ Մեկ ա՝ վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյան Արթուրին բերելու են, ցույց տան, ասելու են՝ էսա, էս են էդ մարդիկ»։

Ըստ Սիմոնյանի՝ նույն դերակատարները ամեն անգամ գնում, ուրիշ դեմքով գալիս են. «Նախկին դերակատարները գալիս, ասում են՝ հիմա էս ձև փորձենք»։

Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

31 mins ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

47 mins ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

1 hour ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

1 hour ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

2 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

2 hours ago