Լրահոս 24/7

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ

Հայաստան կատարած պաշտոնական այցի առաջին օրվա ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչը` շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի ուղեկցությամբ այցելել է ՄԱԶԾ-ի ծրագրեր Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Այդ մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Սևան քաղաքում նա ծանոթացել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ, ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկի դիմակայունություն Հայաստանում» ծրագրի շրջանակում արդիականացված օդերևութաբանական ինքնաշխատ կայանի աշխատանքին։ Ընդհանուր առմամբ, շրջակա միջավայրի նախարարության հետ գործընկերությամբ, Գեղարքունիքի, Տավուշի և Սյունիքի մարզերում արդիականացվել է 11 կայան: Այս արդիականացումն ուղղված է եղանակային պայմանների մշտադիտարկման և դիտարկման ճշգրտության բարձրացմանը և երկրի ողջ տարածքի մինչև 80 տոկոս ծածկույթի ապահովմանը՝ հնարավորություն տալով Հայաստանի բնակչությանը տրամադրել առավել հավաստի հիդրոօդերևութաբանական տեղեկատվություն։ ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը Նորաշենի պետական արգելոցում, որը հանդիսանում է էնդեմիկ հայկական որորի բնադրավայրը, ծանոթացել է «Սևան» ազգային պարկի հարուստ կենսաբազմազանությանը և կառավարման պլանին, ինչը հանդիսանում է հիմնարար գործիք Սևանա լճի բնական ռեսուրսների ու կենսաբազմազանության արդյունավետ պահպանության և կառավարման համար։

Դիլիջան քաղաքում տիկին Ժիվկովիչն այցելել է էներգաարդյունավետ շենքեր, որոնք վերանորոգվել և վերազինվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսավորմամբ: Մինչ այժմ Հայաստանի ամբողջ տարածքում էներգաարդյունավետության բարձրացման նպատակով վերանորոգվել են 152 բնակելի և 52 հասարակական շենքեր, այդ թվում՝ 45 մանկապարտեզ և դպրոց՝ այս կերպ էներգասպառումը նվացնելով 40-60 տոկոսով և դրականորեն ազդելով ավելի քան 46.000 բնակիչների բարեկեցության վրա, որոնց ավելի քան 50 տոկոսը կանայք և աղջիկներ են։

Թիվ 1

Recent Posts

«Բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր…

4 mins ago

«Հայ կաթոլիկների համայնքը յուրահատուկ բարեկամական կամուրջ է». ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ամենապատիվ…

20 mins ago

Կիպրոսի դեսպանը հավատարմագրեր է հանձնել ԱԳՆ-ին

Սեպտեմբերի 30-ին ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ դեսպան Միքայել…

34 mins ago

«Վրաստանը սխալներ է թույլ տվել». Թբիլիսիի քաղաքապետ

Վրաստանը սխալներ է թույլ տվել Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ հարաբերություններում. հայտարարել է «Վրացական երազանք»…

39 mins ago

Անհնար է նաեւ ունենալ մասնակի անվտանգություն. Աթանեսյան

ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի ելույթում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հակադարձել է համաձայնեցված նախաբանի եւ…

53 mins ago

Ադրբեջանցի գործարարը կարող է ՌԴ-ից վտարվել. Աթանեսյան

ՌԴ Արխանգելսկի մարզի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Թառլան Գասիմովը հայտնվել է սկանդալային իրավիճակում: Ինչպես Բաքվի լրատվամիջոցներն…

1 hour ago