Պաշտոնական Լոնդոնը պատրաստվում է արտաքսել Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդին, ըստ «Արմենպրես»-ի, վկայակոչելով Թագավորության ներքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլիին, հայտնել է Интерфакс-ը:
Բրիտանական իշխանությունների նման մտադրության մասին նախարարը հայտարարել է երկրի խորհրդարանում: Նա նշել է նաև, որ Ռուսաստանին պատկանող որոշ օբյեկտներից կհանվի դիվանագիտական սեփականության կարգավիճակը։ Միաժամանակ, Լոնդոնը վիզային սահմանափակումներ կկիրառի ռուս դիվանագետների նկատմամբ: Դա, մասնավորապես, կառնչվի վիզաների վավերականության ժամկետին:
Նման քայլերը Քլևերլին հիմնավորել է Մեծ Բրիտանիայի տարածքում ռուսական հետախուզության դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Նախարարի խոսքով՝ թվարկած միջոցները լինելու են «Եվրոպայում, այժմ՝ նաև Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանի վտանգավոր գործողությունների» պատասխանը։ Նման գործողությունների թվում նա առանձնացրել է լրտեսության և կիբերհարձակումների ենթադրյալ դեպքերը։
https://youtube.com/watch?v=luyzRfDBbVs&si=H--Jr7OkcwpYKbUx
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…
Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։ Այս մասին…
Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝…
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ մեկ այլ ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը փորձում է…