ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով։
Դրանում ասված է․
«Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,Այսօր մենք նշում ենք Երկրորդ աշխարհամարտում, Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի նկատմամբ դաշնակից երկրների տարած հաղթանակի 79-րդ տարեդարձը:
Այդ հաղթանակով առաջադեմ մարդկությունը ոչ ասաց քաղաքակրթության տեսած ամենամեծ չարիքներից մեկին՝ ֆաշիզմին:
Հաղթանակի գործում անգնահատելի է հայ ժողովրդի դերը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչներ խորհրդային բանակի կազմում իրենց զգալի ներդրումն ունեցան:
Նրանցից 300 հազարը զոհվեցին, 107 հայեր արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման:Բազմաթիվ հայեր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի գործում իրենց ներդրումն են ունեցել նաև պատերազմի արևմտյան ճակատներում, պարտիզանական և ընդհատակյա պայքարում:
Բոլորովին վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցավ մի բացառիկ արարողություն, երբ Ֆրանսիական ընդհատակյա դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյունները վերահուղարկավորվեցին Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում:
Ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված Ֆրանսիայում Մանուշյանը և նրա ղեկավարած խումբը պայքարում էին այդ երկրի ազատագրման համար` չունենալով նույնիսկ Ֆրանսիայի քաղաքացիություն: Նա, ինչպես նաև դաշնակիցների բանակներում ծառայող հայերը կռվում էին մարդկության ազատության համար, և այդ ներդրումը ճանաչված ու գնահատված է:
Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը, որ պետք է ավելի ու ավելի ամրապնդի իր տեղն ու դերը միջազգային հարաբերություններում` որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, որը լեգիտիմության հենքի վրա իր ներդրումն է բերում միջազգային կայունությանն ու խաղաղությանը:
Նաև այս պատճառով է կառավարությունը որդեգրել խաղաղության օրակարգը` այն հենելով Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի վրա:
Սիրելի՛ ժողովուրդ,
Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր մենք ոգեկոչում ենք ոչ միայն ֆաշիզմի դեմ մղված պայքարում, այլև Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության, ինքնիշխանության համար իրենց կյանքը տված մեր նահատակներին:
Շարունակում եմ համոզված մնալ, որ նրանց հիշատակի հավերժացման ամենաարժանի գործն ազատ, երջանիկ և բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունը կլինի: Եվ մենք դժվար, բայց հաստատուն քայլերով շարժվում ենք դեպի այդ նպատակը:
Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:
Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը կոչ է արել Եվրամիության երկրներին դադարել լինել «երջանիկ վասալներ» Միացյալ Նահանգների…
https://youtube.com/watch?v=luyzRfDBbVs&si=H--Jr7OkcwpYKbUx
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է. «2024 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)…
Ի պաշտպանություն Բաքվում պահվող հայ գերիների, այսօր մի խումբ քաղաքացիներ, հանրային գործիչներ ակցիա են իրականացրել…
Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Ադրբեջան։ Այցը նախատեսված է մարտի 16-ին։ Այս մասին…
Բաքվում ընթանում է ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությունը»: Ադրբեջանական կողմը «մեղադրյալների ցուցմունքներից» մեկ-երկու նախադասություն է փոխանցում՝…