Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է, «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնել է BBC-ն:
Ինքնաթիռը Սենեգալից պետք է թռչեր դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո:
Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում մոբիլիզացվել են արտակարգ իրավիճակների ծառայությունները:
Միջադեպի պատճառները պարզելու համար հետաքննություն է կատարվում: