

Իսրայելն այսօր առավոտյան տանկեր է ուղարկել արևելյան Ջաբալիա՝ Գազայի հատվածի հյուսիսային շրջան։ Օդային և ցամաքային ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 19 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է Reuters-ը։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք իմացանք ՀԱՄԱՍ-ի կողմից Ջաբալիայում իր ռազմական հնարավորությունները վերականգնելու փորձերի մասին: Մենք գործում ենք այդ ուղղությամբ՝ վերացնելու այդ փորձերը»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի ռազմական խոսնակ Դանիել Հագարին:
Նշվում է, որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը։ Այդ մասին են վկայում Գազայի առողջապահության նախարարության տվյալները։
Տարածքային պաշտպանության համակարգի կայացումն ու պահեստազորի պատրաստությունը պաշտպանական գերատեսչության ամենակարևոր նպատակներից մեկն է: Այս մասին…
ԱՄՆ նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ Իրանի ուղղությամբ մեծ նավատորմ է շարժվում՝ նույնիսկ ավելի…
Տեր Պսակ քահանա Մկրտչյանը գրել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ…
Վագիֆ Խաչատրյանի վիրահատությունը բարեհաջող է անցել, և նա ներկայումս վերականգնման փուլում է։ Այդ մասին խորհրդարանական…
Իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ շաբաթավերջին երկու ուղղությունով կվերաբացվի Գազայի հետ սահմանային անցակետը։ Սա թույլ…
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ վերսկսել միջուկային թեմայի շուրջ բանակցությունները և երբեք չի պլանավորել միջուկային…